«Երեւան մոլ» առեւտրի եւ ժամանցի կենտրոնում հունվարի 27-ին կայացել է «Երեւան Մոլի» «Ակումբային քարտ» նախագծի մեգախաղարկությունը:

Խաղարկվել են «MINI Cooper» ավտոմեքենա ու տասնյակ այլ թանկարժեք նվերներ, այդ թվում՝ ուղեգրեր դեպի Ֆրանսիա, Իտալիա եւ Հունաստան. 100 հաջողակներ պարգեւատրվել են արժեքավոր նվերներով:

Բացի գլխավոր՝ «MINI Cooper» ավտոմեքենայից եւ ուղեգրերից, մրցանակներն էին՝  «Զիգզագ»-ի 1.000.000 դրամ արժողությամբ նվեր քարտ, կահույքի սրահի 800 000 դրամ արժողությամբ 2 նվեր քարտ, «Իդեալ» համակարգի 500 000 դրամ արժողությամբ 2 նվեր քարտ, 5 հատ iPhone7, 10 հատ iPad, 5 հատ սառնարան, սպասք լվացող սարք, 2 հատ տնային կինոթատրոն, 6 հատ հեռուստացույց, 5 հատ լվացքի մեքենա, 10 հատ փոշեկուլ, «Գրանդ Սպորտ» մարզասրահի 1 տարվա քարտ, սպա կենտրոնի 1 ամսվա կտրոն, թռիչք «Sky Ball»-ով, 46 հատ 80.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր «Երեւան Մոլ»-ի խանութներից գնումներ կատարելու համար:

Միջոցառման սկզբում Գարիկ Պապոյանը եւ Սոնա Ռուբենյանը կենդանի նվագակցությամբ համերգով հանդես եկան. երգչուհին կատարեց հայկական հիթերը` նոր մեկնաբանությամբ։ Երկրորդ մասում սպասված խաղարկությունն էր, որում նվերներ շահեցին ամենաբարձր միավոր ունեցող 100 քարտապանները:

Արշակունյաց 34 հասցեում գտնվող «Երեւան Մոլ»-ը հրավիրում է գնումների` «Հավատարմությունը պարգեւատրվում է» կարգախոսով։