«Ժամանակ» թերթը գրում է. «Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ճակատագիրը եւ առաջիկա ընտրական ծրագրերը դեռ պարզ չեն: Մեզ հասած տեղեկություններով՝ Ծառուկյանը Ուրիխանյանի դեմ պայման է դրել՝ հետ վերցնել «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքը եւ փակել գործը, որն արդեն դատարան է հասել:

Ծառուկյանը կտրականապես դեմ է, որ իր անվամբ ցուցակում տեղ գտնի մեկը, ում ցուցմունքով կին խմբագիր է ազատազրկվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում