Ստամբուլի Բեյօղլուի կինոթատրոնում փետրվարի 9-ին տեղի է ունենալու Դերսիում հայերի կոտորածի մասին պատմող «Վանքի երեխաները» ֆիլմի պրեմիերան։

Թուրքական Evrensel պարբերականի փոխանցմամբ՝ ֆիլմը նկարահանել է Նեզահաթ Գյունդողանը, ով նախկինում նկարահանել էր մեծ աղմուկ հանած «Դերսիմի կորած աղջիկները» եւ «Հայ վայ ժամանակ» ֆիլմերը։

«Վանքի երեխաները» ֆիլմը պատմում է 1937-38 թվականներին Դերսիմի կոտորածի ժամանակ հայերի հետ տեղի ունեցածին, դրանից հետո զարգացումներին։ Ֆիլմի մի հատվածում նշվում է, որ 1915-ից հետո Դերսիմում միակ կանգուն մնացած հայկական եկեղեցին 9-րդ դարում կառուցված Սուրբ Կարապետն էր։ 1938-ին եկեղեցին ռմբակոծվում ու ավերվում է, իսկ գյուղում ապրող հայերը կոտորվում։

Ֆիլմի հեղինակը Դերսիմի կոտորածից 75 տարի անց Դերսիմից պոկված հայերի հետքերով շրջում է Թուրքիայի խոշոր քաղաքներ՝ գրի առնելով մուսուլմացած դերսիմցի հայերի ողբերգական պատմությունները։