Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը  Faccebook-ի իր էջում հայտնել է, որ լքում է թաիլանդական «Ռատչաբուրի» թիմը, ուր վերջերս էր տեղափոխվել. նա հաջողություն է մաղթել թիմակցիներին:

NEWS.am-ի տեղեկություններով, Մանուչարյանը թիմից հեռացել է ներքին խնդիրների ու անհամաձայնությունների պատճառով: Այս պահին ֆուտբոլիստով հետաքրքրվել է թաիլանդական մեկ այլ թիմ՝ «Պորտը», սակայն կողմերը դեռ բանակցությունների մեջ են եւ առաջիկա օրերին պարզ կլինի կտեղափոխվի ֆուտբոլիստը, թե ոչ:

Ավելացնենք, որ Մանուչարյանի նախկին թիմը Թաիլանդի առաջնության առաջին տուրի խաղը կանցկացնի հենց  «Պորտի» հետ փետրվարի 11–ին: