Այս օրերին ողջ ինտերնետը ողողված է ֆուտբոլային մեմերով, որտեղ մարդիկ բաժանվում են երկու մասի՝ ովքեր նշում են սիրահարների տոնը եւ ում համար փետրվարի 14–ը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի  մեկնարկի օրն է:

ՊՍԺ- «Բարսելոնա»

Ինչպես միշտ խմբային փուլից հետո մնում են ուժեղագույները: Հենց այսօր պայքարի մեջ կմտնեն «Բարսելոնան» ու ՊՍԺ-ն՝ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: Վերջին տարիներին այս թիմերը հաճախ են հանդիպում ՉԼ-ում: Ընդհանուր առմամբ, թիմերը հանդիպել են 9 անգամ: «Բարսելոնան» տարել է 4 հաղթանակ, երկու ագամ պարտվել է եւ 3 անգամ ոչ ոքի խաղացել:

ՊՍԺ-ն վերջին 4 խաղերում տարել է 3 հաղթանակ եւ մեկ ոչ ոքի «Մոնակոյից»: «Բարսելոնան» տարել է 3 հաղթանակ ու 2 ոչ ոքի: Լուիս Էնրիկեի սաները արդեն նվաճել են Իսպանիայի գավաթի եզրափակչի ուղեգիրը:

Այս զույգում բացարձակ ֆավորիտը «Բարսելոնան» է: Բուքմեյքերների կարծիքով կատալոնական թիմը այս տարվա ՉԼ-ի հիմնական հավակնորդն է:

Մեր կանխատեսումը՝ «Բարսելոնան» չի պարտվի Փարիզում եւ կանցնի հաջորդ փուլ:

«Բենֆիկա» – «Բորուսիա Դ»

Օրվա մյուս խաղում Պորտուգալական «Բենֆիկան» տանը կխաղա Մխիթարյանի նախկին թիմի «Բորուսիայի» դեմ: Գերմանական թիմը ՉԼ-ի խմբային փուլում  խփեց 21 գոլ, որը մրցաշարի նոր ռեկորդ էր: Դորտմունդինցերին հաջողվեց խմբից դուրս գալ առաջին տեղով առաջ անցնելով Մադրիդի «Ռեալից»:

«Բենֆիկան» գերմանական թիմերի հետ տանը հաջող է հանդես գալիս: Վերջին 4 խաղերում 3 անգամ հաղթել է ու մեկ ոչ ոքի գրանցել: «Բենֆիկան» գերմանական թիմերը հետ խաղերում  ընդհանուր առմամբ տարել է 10 հաղթանալ, 8 ոչ ոքի եւ միայն 2 պարտություն:

Չնայած լավ անցկացրած խմբային փուլի «Բորուսիան» այս պահին շատ անվստահ ֆուտբոլ է ցուցադրում Բունդեսլիգայում: Վերջին խաղում նրանք պարտվեցին հետնապահ «Դարմշտադին»:

Իր հերթին «Բենֆիկան» Պորտուգալիայի առաջնության առաջատարն է, սակայն միայն մեկ միովորով է առաջ «Պորտուից»:

Չնայած այդ ամենի զույգի ֆավորիտ է համարվում «Բորուսիան»:

Մեր կանխատեսումը՝ Լիսաբոնում կհաղթի «Բենֆիկան»: Քառորդ եզրափակիչ կմտնի «Բենֆիկան»:

Վերա Մարտիրոսյան