ԲՀԿ եւ «Ալյանս» կուսակցությունները դաշինքով կմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսօր՝ փետրվարի 16-ին, «Մոսկվա» կինոթատրոնում  նրանք համագործակցության հուշագիր ստորագրեցին:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը լրագրողներին հայտնեց, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակում կլինեն նաեւ ներկայացուցիչներ «Հայազն» կուսակցությունից եւ ՀՀՇ-ից: ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակում է:

Իվետո Տոնոյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքի կարգախոսն է «Փոփոխությունների եւ կառուցելու ժամանակը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը կգլխավորի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, երկրորդ տեղում՝ Իշխան Զաքարյանն է (Վերահսկիչ պալատի նախկին նախագահ), երրորդում՝ Նաիրա Զոհրաբյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար), չորրորդում՝ Վարդան Բոստանջյանը (տնտեսագետ), այնուհետեւ՝ Միքայել Մելքումյանը (ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր)։