«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրին իրենց փաստաթղթերը:

Նրանք ԿԸՀ եկան ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Ռուբեն Մանուկյանի գլխավորությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ծառուկյան» դաշինքի կազմում համագործակցության հուշագիրը ստորագրել «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» եւ  «Առաքելություն» կուսակցությունները: «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով առաջադրվելու են նաեւ «Հայազն» կուսակցության եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչներ:

«Ծառուկյան» դաշինքի առաջին տասնյակում ընդգրկված անձինք են՝ Գագիկ Ծառուկյան, Իշխան Զաքարյան, Նաիրա Զոհրաբյան, Վարդան Բոստանջյան, Միքայել Մելքումյան, Արարատ Զուրաբյան, Տիգրան Ուրիխանյան, Իվետա Տոնոյան, Արգամ Աբրահամյան եւ Վարդեւան Գրիգորյան: