Արցախի հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է այսօր գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից արեւելյան ուղղությամբ ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձի մասին վկայող երկու տեսագրություն: Առաջին տեսանյութում երեւում է Ակնայի ուղղությամբ

ա/ հակառակորդի կողմից ականազերծման «ՏՐՈՊԱ» տիպի տեխնիկայի կիրառումը

բ/ հակառակորդի կողմից կիրառված նռնականետերի եւ խոշոր տրամաչափի այլ զինատեսակների պայթյունը

գ/ հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի նահանջը

Երկրորդ տեսանյութում ներկայացված է Մարտունու ուղղությամբ

ա/ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցման եւ հայկական ուժերի կողմից դրանց վնասազերծման գործողությունը

բ/ հակառակորդի կրած կորուստները (5 դիակ): Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալների՝ զոհվածների թվում են Ադրբեջանի ԶՈւ 181-րդ բրիգադի հետախուզության պետ, մայոր Աբդուլաեւը, բրիգադի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Աշիմլի Շախլարը, հետախույզ Ադըհուսեյնովը ու եւս երկու զինծառայող, որից մեկը՝ սակրավոր: