Մարտի 8-ին «Կամպ Նոու»  մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը «Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի միջեւ։ Առաջին խաղում փարիզյան թիմը հաղթել էր 4-0 հաշվով։ Կատալոնական թիմի հնարավորությունները շատ փոքր են գնահատվում։ Ի՞նչ են ասում ֆուտբոլային մասնագետները։

Նոբել Առուստամյան- ֆուտբոլային մեկնաբան

Ես կարծում եմ, որ  շատ հնարավոր է  ոչ ոքի գրանցվի, բայց ավելի շատ հակված եմ 3-1 հաշվին՝ հօգուտ «Բարսելոնայի»։ Նրանք հիմա լավ են հանդես գալիս. Բայց նրանց առջեւ ՊՍԺ-ն է։ Հաջորդ փուլ կանցնի փարիզյան թիմը։

Վլադիմիր Ստոգնիենկո - ֆուտբոլային մեկնաբան

«Բարսելոնան» կհաղթի 2-0 կամ 2-1 հաշվով։ Նրանց հարձակման գիծը շատ լավ է, բայց առաջին խաղում շատ գնդակ բաց թողեցին։

Միխայիլ Մոսակովսկի- ֆուտբոլային մեկնաբան

«Բարսելոնան» կանի ամեն բան, որպեսզի հաջորդ փուլ անցնի։ Եվ շատ մոտ կլինի դրան, բայց ՊՍԺ-ն  այն թիմը չէ, որին կարելի է անպատասխան 4-5 գնդակ խփել, այդ պատճառով հրաշք տեղի չի ունենա։

Աբրահամ Խաշմանյան- մարզիչ

«Բարսելոնան» այսօր կհաղթի, բայց հաջորդ փուլ կանցի ՊՍԺ-ն։

Հայկ Ղազազյան- ռադիոհաղորդավար

Ես հավատում եմ, որ «Բարսելոնան» կհաղթի 4-0 հաշվով եւ կանցի հաջորդ փուլ։

Եգոր Գլումով- ռադիոհաղորդավար

«Բարսելոնան» կհաղթի 3-1, եւ ցավոք դուրս կմնա, բայց ուզում եմ հակառակին հավատալ։

Վերա Մարտիրոսյան