Արեւմտյան մամուլում տեղ գտած այն տեղեկություններից հետո, թե ռադիոակտիվ նյութերի սեւ բորսան Թուրքիայում է գտնվում, այդ երկրում ռադիոակտիվ նյութերի անօրինական վաճառքով զբաղվող հանցախումբ է հայտնաբերվել։

Թուրքական Dunyabulteni-ի փոխանցմամբ՝  Անկարայի ժանդարմերիայի հրամանատարությունը 4 տարբեր նահանգներում 3 փուլերով  իրականացրած գործողությունների ընթացքում հայտնաբերել է 12 մլն լիրայի (9 մլն ԱՄՆ դոլար) ռադիոակտիվ նյութեր, ձերբակալվել է 25 հոգի։

Ձերբակալվածների տներից եւ աշխատանքի վայրերից հայտնաբերվել են Սելենիում-74 ռադիոակտիվ նյութը, ինչպես նաեւ դեռեւս անվանումները չպարզված նյութեր եւ զենքեր։