Չեխիայի ոստիկանության Skoda մեքենաներն առաջիկայում կփոխարինվեն Hyundai-ներով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ Չեխիայի ոստիկանության համար 616 ավտոմեքենաների մատակարարման մրցույթը, վստահաբար, կհաղթի Hyundai-ն: Հարավկորեական ընկերությունն ավելի շահավետ գին եւ լայն տեսականի է առաջարկել:

Ըստ Idnes.cz-ի՝ 1993 թվականից Skoda ընկերությունը չեխական ոստիկանությանը շուրջ 17 հազար մեքենա է մատակարարել: Ընկերությունը նաեւ մեքենաների ոստիկանական տարբերակներ է պատրաստում Լեհաստանի, Սլովակիայի, Ավստրիայի, Հունգարիայի եւ Իսրայելի համար: