Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստում քննարկվել է 

Բյուրականի աստղադիտարանի ռեկոնսերվացիայի գործընթացում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության, ինչպես նաեւ ԱՊՀ գիտական ծրագրերին միանալու հարցը։ Այս մասին նոյեմբերի 11-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի հայ համանախագահ Արամ Սաֆարյանը։

Նա նաեւ հայտնեց, որ նիստի ընթացքում խոսք է գնացել նաեւ «Քեմբլ» ծրագրով միջուկային արագացուցիչի գերհզոր սինխրոնիզատոր ստեղծելու հարցի շուրջ։ «Մենք Ռուսաստանին առաջարկել ենք մասնակցություն ունենալ այս նախագծի իրականացմանը։ Ես կարծում եմ, որ դա կլինի մոտակա 2-3 տարիների ընթացքում»,- հավաստիացրեց Սաֆարյանը։