Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության փոխնախագահի գլխավոր խորհրդական Մեհդի Էքերի՝ Շվեդիայի մայրաքաղաքում կայանալիք հանդիպումը թուրքական համայնքի հետ չեղարկվել է։

Թուրքական BirGun-ի փոխանցմամբ՝ Մեհդի Էքերը հանդիպումը չեղարկելու հետ կապված հայտնել է, թե դահլիճի սեփականատերն առանց բացատրության չեղարկել է հանդիպումը, որը նախատեսված է եղել մարտի 12-ին։ Նա նշել է, թե հանդիպման հիմանակն նպատակը Թուրքիայում սահմանադրական հանրաքվեի համար «այո»-ի քարոզչությունն է։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիան ու Հոլանդիան եւս չեղարկել են թուրք նախարարների քարոզչական հանդիպումներն իրենց երկրի տարածքում, ինչը լարվածություն է առաջացրել այդ երկրների միջեւ հարաբերություններում։