Մեկ շաբաթ է անցել, բայց կրքերը դեռ չեն հանդարտվում Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա» – ՊՍԺ խաղի շուրջ: Կատալոնական թիմն ապացուցեց, որ ոչինչ այս կյանքում անհնար չէ: Հիմա հերթը մյուս երկու թիմերին է, որոնց արդեն պատրաստվում են ճանապարհել տուն:

Անպարտելի «Յուվենտուս»

Այսօր «Յուվենտուս սթեդիումում» թուրինյան ակումբը կընդունի «Պորտոյին»: Առաջին խաղում պորտուգալացիները զիջեցին 0-2.հաշվով: Չնայած, ովքեր դիտել են խաղը, կարող են փաստել, որ մինչ կարմիր քարտը «Պորտուն» չէր զիջում իր մրցակցին: «Յուվենտուս» – «Պորտո» խաղը հետաքրքիր է առաջին հերթին աշխարհի երբեմնի ուժեղագույն դարպասապահների պայքարով: Մեկ ամիս առաջ, երբ մարզական կայքերից մեկը հարցում էր անցկացնում՝ ով է վերջին տարիների ուժեղագույն դարպասապահը Իկեր Կասիլիասը իր twiterr–ում գրեց, որ կարծում է դա Բուֆֆոն է եւ հարցը ուղեց իտալացուն՝ իմանալու նրա կարծիքը: Բուֆֆոնը ավելի քիչ համեստ գտնվեց ու ասեց, որ կարծում է՝ երկուսով էլ լավագույն են:

Այս պահին Կասիլիասը արդեն ունի բաց թողած երկու գնդակ: Բայց իսպանացուն կարող է սփոփել այն փաստը, որ «Յուվենտուսի» նոր ծագող աստղ Պաուլո Դիբալան հիացմունք է հայտել Կասիլիասի կարիերայի նկատմամբ եւ հույս ունի, որ դարպասապահը խաղից հետո իրեն կտա իր մարզաշապիկը, կամ գոնե ձեռնոցները:

Այն, որ հրաշքին ոչ ոք չի հավատում խոսում են կանխատեսումները ու գործակիցները: Եվ հարցն այն չէ, որ «Պորտոյին» դժվար է լինելու խփել երկու գնդակ, հարցը այն է, որ «Յուվենտուսը» տանը չի պարտվում արդեն 45 խաղ է: Իսկ Չեմպիոնների լիգայում այս թիմը երկուսից ավել գոլ բաց է թողել 2013–ին «Բավարիայից»:

«Յուվենտուսի»-  կազմում հարցական է Ջորջո Կելինիի ու Անդրեա Բարձալիի մասնակցությունը: «Պորտուն» այս պահին կորուստներ չունի՝ չհաշված որակազրկված Ալեքս Տելեսին:

Կանխատեսում

Հաշվի առնելով, որ «Յուվենտուսը» խաղում է տանը եւ այն, որ այս թիմը հիանալի է կարողանում պաշտպանվել, դարպասին կանգնած է մեծն Բուֆֆոնը, կարելի է ենթադրել, որ շատ գոլեր չեն լինի՝  2,5-ից քիչ: Այն, որ «Պորտուն» կանի ամեն բան եւ ստիպված անդադար գրոհելու է, կարելի է ենթադրել, որ կլինեն շատ անկյունայիններ: Հաջորդ փուլ կանցի «Յուվենտուսը»:

Գուցե «Լեսթերի» հերքիաթը չի ավարտվել…

Կլաուդիո Ռանիերիի հեռանալուց հետո, բոլորի մտքում մեկ բան էր ՝ ահա եւ հեքիաթն ավարտվեց: Անգլիական համեստ թիմն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն: Իսկ ինը ամիս անց մարզիչը հեռացվեց…Անգլիայի առաջնությունում «Լեսթերը» մոտ էր ողբերգությանը՝ հաջորդ տարի Պրեմիեր լիգայում խաղալը հարցականի տակ էր: Բայց նոր մարզիչը՝ Շեքսպիրը, կարողացավ մոտիվացնել թիմին եւ նրանք հաղթեցին «Լիվերպուլին» ու «Հալին»: Այն որ աղվեսները Իսպանիայում Վարդիի գոլի շնորհիվ հույսներ ունեն, արդեն իսկ խաղին ինտրիգ է մտցնում: Սակայն ոչ մասնագետները, ոչ բուքմեյքերները չեն հավատում անգլիացիներին:

«Սեվիլիան» իր հերթին Լա լիգային վերջին խաղերում վստահ հանդես չի գալիս՝ «Ալավեսի» ու «Լեգանեսի» հետ խաղալով ոչ ոքիներ: Բացի այդ «Լեսթերը» իր վերջին հանդիպումը բաց թողեց, քանի որ մրցակից «Արսելանը» պետք է մասնացկի Անգլիայի գավաթաի քառրորդ եզրափակիչ խաղին:  Այն, որ Խորխե Սամպաուլիի թիմը մի գլուխ բարձր է «Լեսթերից», ցույց տվեց առաջին խաղը, երբ իսպանացիները ունեին բազմաթիվ պահեր եւ միայն հրաշքով գնդակը չէր մտնում դարպասը՝ անգամ 11 մերտանոցից: Չանցնել «Լեսթերին» Եվրոպայի Լիգայի գործող չեմպիոնի համար կլինի կատարյալ ձախողում: Խաղի նախօրեին «Լեսթերի» մարզիչ Կրեյգ Շեքսպիրի ծննդյան օրն էր: Նա իր տղաներին արդեն ասել է, որ ծննդյան օրը վերնաշապիկ չի ուզում, այլ  հաղթել ու անցնել հաջորդ փուլ: Ավելացնենք, որ թիմերը առանց լուրջ կորուստների են մոտենում խաղին:

Կանխատեսում

Ամեն բան խոսում է, այն մասին, որ հաջորդ փուլ կանցնի «Սեվիլիան»: Անգլիացիները խաղի սկզբից կսկսեն գրոհել, իսկ իսպանացիները սիրում են հակագրոհների վրա բռել մրցակցին: Իր հերթին «Լեսթերը» նույնպես հակագրոհների մասնագետ է: Այստեղից կարելի է ենթադրել, որ երկու թիմերն էլ կդառնան գոլերի հեղինակ: Տրամաբանությունը հուշում է, որ «Սեվիլիան» կանցնի հաջորդ փուլ, կանխազգացումը՝ «Լեսթերը»: Տեսնենք՝ ով այս անգամ ճիշտ կինի:

Վերա Մարտիրոսյան