Բելգիայի միգրացիայի եւ ապաստանի հարցերով պետքարտուղար Թեո Ֆրանկենը մերժել է Թուրքիայից 12 իմամներին երկարաժամկետ վիզաների տրամադրումը, ովքեր ցանկանում էին Թագավորություն ժամանել՝ պետության կողմից չճանաչված մզկիթներում քարոզ կարդալու համար, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Dernière Heure պարբերականին:

Հաղորդվում է, որ մոլլաները պատրաստվում էին քարոզել Գենտում, Նամյուրում եւ Բիլզենում:

12 իմամներից 10-ը բողոքարկել են Ֆրանկենի որոշումը Արտասհմանցիների հետ վեճերի լուծման բելգիական խորհրդում: Չորս բողոք արդեն մերժվել է: Խորհուրդը հիմնավորել է, որ կրոնի ազատության խախտում տեղի չի ունեցել, քանի որ թուրք իմամները Բելգիայի սահմաններից դուրս են եւ Բելգիայի իրավազորության ներքո չեն: