Չեմպիոնների լիգայի եզրափակիչը լի է անակնկալներով: Երեկ էլ ոչ ոք չէր հավատում «Լեսթերին» (ի դեպ ես հավատում էի): Այսօր էլ հերթը «Մոնակոյինն» է: Առաջին խաղում՝ Անգլիայում «Մոնակոն» խփեց 3 գնդակ, բայց ընդունեց 5: Եթե Ֆալկաոն էլ իրացներ 11 մետրանոցը, այժմ մենք այլ սպասումեներով կդիտեինք այս խաղը: Հիմա նրանց պետք է տանը «Սիթիին»  2-ից  ավել գոլ խփեն:

Հիշեցնենք, որ «Մոնակոն» Եվրոպայի լավագույն հարձակում ունեցող թիմն է: Այս ֆուտբոլային տարում նրանք արդեն հասցրել են խփել 123 գոլ: Իր հերթին Գվարդիոնալ ասել է, որ եթե նրանք խաղան պաշտպանությունից, ապա պարտվելու են: Նա, իհարկե, հաշվի կառնի ՊՍԺ-ի դառը փորձը: Պեպի թիմերը սիրում են խաղալ բաց ֆուտբոլ, «Մոնակոն» էլ արդեն ասացինք, որ հարձակման հետ խնդիրներ  չի ունենում: Սպասվում է գոլառատ ու հետաքրքիր խաղ:

Ֆրանսիական թիմը մեկ անգամ արդեն հիանալի come back արել է 2004–ին, երբ «Ռեալին» առաջին խաղում պարտվեց 2-4 իսկ պատասխան խաղում տանը հաղթեց 3-1  Ժուլիի ու Մորիենտեսի գոլերի օգնությամբ: Միակ բանը, որ կարող է անհանգստացնել ֆրանսիական թիմի երկրպագուներին, դա Ռադամել Ֆալակոյի մարզավիճակն է: Չնայած նա «Բորդոյի» հետ խաղում վերադարձավ, բայց հնարավոր է այսօր առաջին րոպեից չմտնի դաշտ:

«Մոնակոն» էլ «Մանչեսթեր Սիթին» էլ իրենց առաջնություններում վերջին խաղերը բավական լավ են անցկացրել: Անգլիացիները չեն պարտվում արդեն 11 խաղ է, «Մոնակոն» էլ բավական դժվար, բայց միավորներ է հավաքում:

Կանխատեսում

Անկեղծ ասած՝ կցանկանամ, որ հաջորդ փուլ անցնի «Մոնակոն», բայց փոքր վերապահումով կասեմ, որ այնուամենայնիվ «Սիթին» կանցնի հաջորդ փուլ: Այս խաղում ամեն ինչ շատ է լինելու՝ գոլեր, քարտեր, անկյունայիններ և իհարկե՝ էմոցիա:

«Ատլետիկո» – «Բայեր»

Այս խաղում ամեն բան կարծես, թե պարզ է՝ իսպանացիները կանցնեն հաջորդ փուլ: Այս մտքի հետ բայց համաձայն չի «Բայերի» մարզիչ Տայֆուն Կորուտը, ով արդեն «Ատլետիկոյին» հաղթել է, երբ հանդես էր գալիս «Ռեալ Սոսիեդադում»: Այն ժամանակ «Ատլետիկոյի» դարպասը պաշտպանում էր Դիեգո Սիմեոնեի ներկայիս օգնական Գերման Բուրգոսը: Այս ոգևորությունը ուրախալի է, բայց «Բայերը» ունի մեծ կորուստներ, անգամ ավագը Լարս Բենդերը չի ապաքինվել: Առաջին խաղում երևացին «Բայերի» պաշտպանության թույլ կողմերը: Իսկ «Ատլետիկոն», ինչպես գիտեք, լավագույն պաշտպանվող թիմերից է: «Բայերը» պետք է երկու գոլ խփի իսպանացիներին ու ոչ մեկը բաց չթողնի: «Ատլետիկոյի» կազմում հանդես չի գա Գաբին, նա որակազրկված է:

Կանխատեսում

Երկու թիմերն էլ կդառնան գոլերի հեղինակ: Հաջորդ փուլ կանցնի «Ատլետիկոն»:

Վերա Մարտիրոսյան