Henley & Partners ընկերությունը հրապարակել է Վիզային սահմանափակումների ամենամյա գործակիցը։ Այն վերլուծում է 219 երկրների կանոները ու դասակարգոմ դրանք ըստ անվիզա մուտքի հնարավորությամբ երկրների քանակով։

Այս վարկանիշում արդեն չորրորդ տարին է Գերմանիան է առաջատար դիրքում։2017-ին Գերմանիայի քաղաքացիների համար անվիզա ռեժիմով երկրների թիվը 177-ից 176 է դարձել։Իսկ երկրորդ տեղում, ինչպես եւ անցած տարի Շվեդիան է ՝ 175 երկրներ ցուցանիշով։ Երրորդ տեղը իրար հետ կիսել են հինգ պետություններ՝ Ֆինլանդիան, Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ն ու Դանիան։ 2017-ին առաջին տասնյակում անցած տարվա վարկանիշի նույն 28 երկրներն են։

Մեկ տարում Ռուսաստանը վարկանիշում իջել է 51-րդ տեղ, չնայած ռուսական անձնագրով քաղաքացիները անվիզա տեղաշարժի ավելի շատ հնարավորություններ են ձեռք բերել։

Ռուսաստանը ԱՊՀ երկրների շրջանում զբաղեցնում է առաջին հորիզոնականը,իսկ աշխարհի երկրների շրջանում՝ 51-րդ։ Ուկրաինան՝ 58-րդ տեղում է, Ղազախստանը՝ 67-րդ, Վրաստանը՝ 68-րդ, Բելառուսը՝ 70-րդ, Ադրբեջանը՝ 74-րդ, իսկ Հայաստանը՝ 78-րդ տեղում։