Հայաստանի հավաքականի ու կիպրոսական «Կարմիոտիսայի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը մարտի սկզբին  վնասվածք էր ստացել: Նախնական տվյալներով ապաքինումը պետք է  տեւեր մեկ ու կես ամիս, ինչի արդյունքում նա բաց է թողնելու  ԱԱ- 2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումը:

Դավիթ Մանոյանը լավագույններից մեկն էր Լեհաստանի հետ արտագնա խաղում, իսկ հաջորդ խաղը Մոնտենեգրոյի հետ տանը բաց թողեց վնասվածքի պատճառով:

NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ֆուտոլիստը նշեց, որ ամեն բան ընթանում է իր հունով:

«Արդեն սկսել եմ մարզվել: Մյուս շաբաթ կսկսեմ արդեն գնդակով պարապել: Դրանից հետո կմիանամ թիմին: Ամեն բան իր հունով է գնում: Մեր հավաքականին առաջիկա խաղում մաղթում եմ հաջողություն» – ասաց ֆուտբոլիստը: