Բոլորս գիտենք իշխող կուսակցության հանցագործությունների շարանը, այդ կուսակցությունը պետք է մտածի պատասխանատվության ենթարկվելու մասին: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, Արագածոտնի մարզում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նոր է վերադարձել ԱՄՆ-ից եւ միացել դաշինքի քարոզարշավին:

Նա նշեց, որ նախօրեին է վերադարձել ԱՄՆ-ից, իսկ այս ընթացքում Միացյալ նահանգներում էր, քանի որ մայրը վիրահատվել էր:

Բոլորս գիտենք իշխող կուսակցության հանցագործությունների շարանը, ինքը պիտի մտածի պատասխանատվության ենթարկվելու մասին: Ինքը  իր կուսակցապետի հետ մեկտեղ, եւ ոչ թե մրցակցային գնահատականներ ու ֆալշ հարցումներ կազմակերպի… Մեր դաշինքը  ներկայացնում է այլընտրանքը, մրցունակ է, կարեւորը հայ ժողովուրդը վերջապես ունենա իր ընտրած իշխանությունը, որից կարող է պահանջել հաշվետվություն»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՀԿ-ականների այն հայտարարությանը, որ իրենք մրցակիցներ չունեն:

 Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ թեեւ վայրիվերումներ ունեցել է իրենց կուսակցությունը, սակայն միշտ ժողովրդի կողքին է եղել: