Առաջիկա օրերին Իրաքի Մոսուլ քաղաքի արեւմտյան մասը կարող է լքել եւս 350 հազար խաղաղ բնակիչ։ Այս մասին նախազգուշացրել է Իրաքում ՄԱԿ-ի հումանիտար համակարգող Լիզ Գրանդը։

«Արեւմտյան Մոսուլում հումանիտար գործողությունը ավելի զանգվածային ու բարդ է, քան այն, որը իրականացվել է արեւելքում»,- հայտնել է Լիզ Գրանդեն։ Հիմնական տարբերությունը, նրա խոսքով, այն է, որ քաղաքի արեւելյան մասում ընտանիքների մեծ մասը գործողության ժամանակ մնացել էր իրենց տներում։ Արեւմուտքում այլ մթնոլորտ է, մանավանդ խիտ բնակեցված թաղամասերում, ու տասնյակ հազարավոր մարդիկ փախուստի են դիմում։

Այսօրվա դրությամբ մոտ 650 հազար մարդ դեռ արեւմտյան թաղամասերում է գտնվում։ Նրանց մեծ մասը ապրում է հին քաղաքում՝ մարտական գործողությունների էպիկենտրոնում։Արեւմտյան մասից փախչողների հոսքն օրեցօր աճում է։

Լիզ Գրանդեն նշել է, որ ամեն օր Մոսուլը լքում է մոտ հինգ հազար բնակիչ Նրանք բոլորը շտապ օգնության կարիք ունեն։