Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, այսօր՝ մարտի 24-ին, կայացել է Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստների եւ մարզչի պարգեւատրման արարողությունը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ, մասնավորապես, պարգեւատրվեց նախորդ տարվա լավագույն մարզիչ, «Շիրակը» գլխավորող Վարդան Բիչախչյանը: Այնուհետեւ մրցանակներ հանձնվեցին 3-րդը ճանաչված Մարկոս Պիզելիին, 2-րդը ճանաչված Գեւորգ Ղազարյանին եւ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: