Ամերիկայի ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային աշխատակազմը (NHTSA) հրապարակել է տասը մոդելների crach-test արդյունքները։

Ինչպես հայտնում է Autonews.ru-ն, խստացված նորմերը կարողացել են հաղթահարել հաշված մոդելներ։ Toyota Camry-ի 2 մոդելները հինգ հնարավոր աստղից հավաքել են երեքը։ «Եռյակում» տեղ է գտել նաեւ Buick Lucerne-ը։

Հնարավոր առավելագույն  բալեր ստացել են երեք մոդելներ՝ General Motors - Buick Enclave, Chevrolet Traverse եւ GMC Acadia, ինչպես նաեւ նորացված Honda Accord-ը։ Հինգ աստղ կարողացել են վաստակել միայն BMW5-Series -ը եւ Hyundai Sonata-ն։

Նշենք, որ մինչեւ տարվա վերջ նոր crash-test կանցնեն եւս 55 մոդելներ։