Հայաստանն իմ կյանքում եւ կարիերայում շատ կարեւոր դեր ունի: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, Ֆուտբոլի ակադեմիայում կայացած Հայաստանի 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի եւ մարզչի պարգեւատրման արարողությունից հետո  լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին:

Մրցանակի մասին

Շատ ուրախ եմ, որ կարող եմ Հայաստանին օգնել: Բոլորը գիտեն, թե Հայաստանի հավաքականը, որքան կարեւոր է ինձ համար: Նշանակում է, որ ես լավ բան եմ արել:

Ծնողների առաջին այցելությունը Հայաստան

Ծնողներս հավանեցին շատ: Երեւանն ու Հայաստանն իմ կյանքում եւ կարիերայում շատ կարեւոր դեր ունեն: Ծնողներիս համար էլ է կարեւոր: Սա առաջին այցելությունն էր, բայց վստահ եմ, որ վերջինը չէ:

Մարզավիճակի մասին

Հունաստանում այդքան չեմ խաղացել, ինչքան ինքս կցանկանայի, բայց դա չի նշանակում, որ վատ մարզավիճակում եմ: Ես արդեն 32 տարեկան եմ, առանձին մարզումներ եմ անցկացնում, որպեսզի միջազգային մակարդակի հանդիպումներին միշտ լավ ներկայանամ: Պատրաստ եմ առաջիկա խաղին: Եթե մարզիչը որոշի, որ ես պետք է խաղամ, ամեն գնով թիմին կաշխատեմ օգտակար լինել:

Մրցակցի մասին

Ղազախստանի կազմից գիտեմ, 4-5 ֆուտբոլիստի, բայց հիմա շատ բան է փոխվել: Մենք դիտում  ենք նրանց մասնակցությամբ խաղերը: Չեմ կարող ասել լավ կամ վատ կողմեր, բայց մենք պետք է մեր խաղը խաղանք, լավ որակներ ցուցադրենք, այսօր բոլորն տեղեկացված են: Ես ավելի շատ մտածում եմ մեր խաղի մասին: