Մարտի 24-ին «Ալաշկերտ»-ում մարզչական փոփոխություն տեղի ունեցավ: Արամ Ոսկանյանն ազատվել է աշխատանքից եւ «Ալաշկերտ»-ը կրկին կգլխավորի Աբրահամ Խաշմանյանը: Այս մասին News.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց «Ալաշկերտ»-ի նախագահ Բագրատ Նավոյանը: Նա նաեւ հավելեց, որ Ոսկանյանն ինքն է ցանկացել լքել թիմը, քանի որ ցանկանում է աշխատել «Բանանց»-ում, օգնել թիմին, որն այդքան էլ լավ չի սկսել մրցաշրջանը:

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանն «Ալաշկերտ»-ի հետ չեմպիոն էր դարձել  անցյալ տարի, իսկ հոկտեմբերին հեռացել էր գլխավոր մարզչի պաշտոնից:

Վերա Մարտիրոսյան