Դարպասը անառիկ պահելու մասին կասեմ՝ եթե 10:9 հաշիվ գրանցվեր, ես միևնույն է՝ շատ ուրախ կլինեի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանը ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո (2-0)՝ անդրադառնալով գոլ բաց չթողնելու հանգամանքին:

«Հիանալի զգացողություն ունեմ: Դարպասը անառիկ պահելու մասին կասեմ՝ եթե 10:9 հաշիվ գրանցվեր, ես միևնույն է ՝շատ ուրախ կլինեի: Տրիբունաները մեզ միշտ աջակցում էին և առաջ էին մղում: Երբ լսում ես այդ աջակցությունը, չես կարող քեզ անջատել խաղից»,- ասաց նա:

Նրա գնահատմամբ՝ ղազախները ցանկացած թիմի համար կարող են խնդիրներ ստեղծել. «Մենք լավ էինք պատրաստվել և մեր խաղը խաղացինք: Եթե ճիշտ չտրամադրվեինք ու մրցակցին թերագնահատեինք`մեծ խնդիրներ կունենայինք»: