Ուրախ ենք ոչ միայն հաղթանակի համար, այլեւ, որ լավ խաղացինք: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո (2-0):

«Կարմիր քարտից հետո խաղը ավելի հեշտ դասավորվեց, բայց դա չի նշանակում, որ մենք սկզբից վատ էինք խաղում: Առաջին իսկ րոպեից լավ էինք խաղում, հասարակ էինք գործում»,- նշեց Միզզելին:

Նա նաև նշեց, որ իր համար շատ կարեւոր էր, որ իր ծնողները կարողացան ներկա լինել այս խաղին: «Նրանց ներկայությունը հաղթանակ բերեց: Եթե այդպես է, կուզեմ ամեն խաղին նրանց բերել, որպեսզի մենք այսքան լավ խաղանք եւ հաղթենք: Վաղուց էի ուզում ծնողներիս այստեղ բերել: Չեմ ուզում էլի կրկնեմ, թե ինչքան կարեւոր է ինձ համար Հայաստանը: Ինձ համար ամեն ինչ իդեալական էր այսօր»,- ասաց Պիզզելին: