Մրցակիցը շատ էր դիմում պրեսինգրի, բայց մենք դրան պատրաստ էինք, անում էինք մարզչի տված կարգադրությունները, այդ պատճառով ամեն բան ստացվեց: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո (2-0):

Անդրադառնալով կարմիր քարտին՝ Սարկիսովը նշեց. «Իհարկե, ավելի հեշտ է խաղել, երբ մրցակիցը թվով պակաս է, բայց մենք միևնույն է ճնշելու էինք, պարզապես այսպես ավելի հեշտ ստացվեց»:

Ինչ վերաբերվում է առաջին խաղակեսում չիրացված պահերի մասին, Սարկիսովը նշեց, որ սա ֆուտբոլ է, միշտ չէ, որ պահերը իրագործվում են: «Կարևորը, որ մենք գրոհում էինք, պահեր ստեղծում, իսկ գոլերը եկան երկորդ խաղակեսում» -ասաց նա: