Կարևոր խաղ էր մեզ համար, Աստված մեզ ուժ տվեց, որպեսզի հաղթենք այս կարևորագույն խաղում:  Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը  ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո (2-0):

 «Անպատրաստ էի, բայց նախավարժանք արել էի: Սկզբի րոպեները դժվար էին, հետո ընտելացա խաղին: Չգիտեմ, եթե Ղազարյանը վնասվածք չստանար, կխաղայի, թե՞  ոչ»,-ասաց նա՝ նշելով, որ շատ դժվար էր իր համար երկրորդ րոպեին փոխարինել Գևորգ Ղազարյանին:

Նա նաեւ անդրադարձավ երկրպագուների աջակցությանը. «Փառք ու պատիվ  մեզ ու մեր ազգին, որ կարողացան մեր կողքին լինել: Երկրպագուների աջակցությունը հավելյալ ուժ է տալիս: Երկրորդ շնչառություն է բացվում: Շնորհակալություն, որ եկան և օգնեցին մեզ»,- ասաց Բարսեղյանը: