Երջանիկ եմ, քանի որ նախորդ խաղը ազգային հավաքականի կազմում բաց էի թողել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը  ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան խաղից հետո (2-0):

«Այս խաղում մենք հաղթեցինք: Ամեն բան շատ լավ էր: Ղազխաստանը լավ թիմ է, անգամ երբ մնացին տասով ցանկանում էին խաղալ:  Մենք պետք է շնորհավորենք նրանց, լավ մրցակից էին»,-ասաց նա:

Անդրադառնալով կարմիր քարտերին՝ նա նշեց. «Չեմ ցանկանում անցյալի վատ բաների մասին խասել: Ֆուտբոլում ստացվում են խնդիրներ: Ես պաշտպան եմ ու պետք է ուժեղ ու ագրեսիվ լինեմ»: