Հայաստան – Ղազախստան ֆուտբոլային խաղին խոսեց Հենրիխ Մխիթարյանի հիանալի վարպետությունը: Այդ մասին NEWS.am-ի  թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց «Матч тв» հեռուստաընկերության մեկնաբան Իգոր Կտմանովը, ով մեկնաբանում էր ԱԱ-2018 ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումը (2-0):

«Մինչ հեռացումը հավասար խաղ էր ընթանում, բայց մնալով տասը հոգով ղազախստանցինեը չկարողացան պահպանել ոչ ոքին եւ այստեղ իմ կարծիքով խոսեց Հենրիխ Մխիթարյանի հիանալի վարպետությունը: Սկսենք նրանից, որ վաստակեց հյուրերի կարմիր քարտը եւ հենց նա խփեց հաղթական գոլը: Իմ կարծիքով վատ չէին նայվում Հովհաննիսյանն ու, իհարկե, Պիզելին: Ղազախները Մխիթարյանի ու Օզբիլիզի անհատական վարպետության կարգի ֆուտբոլիստներ չունեին: Ինձ վրա ամենից շատ տպավորություն թողեց Իսլամխանը: Նա տեխնիկապես զարգացած, մտածող և պոտենցիալ ունեցող ֆուտբոլիստ է: Հայաստանը արժանի հաղթեց, բայց Հայաստանի հավաքականի իրական ուժի մասին, այն խաղով, որտեղ նրանք թվային առավելություն ունեին, դեռ դժվար է դատել»,- ասաց Կտմանովը:

Վերա Մարտիրոսյան