ԱՄՆ-ում վաճառքի են դրել հիմնովին այրված Lamborghini Huracan սուպերքարը։Մեքենայի մնացորդների համար հինգ դոլար են պահանջում։ «Ավտոմեքենան» ցուցադրված է Iaai.com. կայքում։

Լոտի նկարագրության մեջ ասվում է, որ մեքենայի վազքը կազմել է 40 մղոն։

Իսկ առհասարակ, չհրկիզված Lamborghini Huracan մեքենաները սարքավորված են լինում V10 շարժիչով, որն ունի 610 ձիաուժ։ Տեղից հարյուր կիլոմետր ժամ արագություն մեքենան բացում է 3․2 վայրկյանում։