Ռուսական մարզական հեռուստաալիք Матч ТВ-ի նկարահանող խումբն արդեն մեկ շաբաթ է գտնվում է Հայաստանում, որը հաղորդումներ է պատրաստում հայկական սպորտի լեգենդների մասին:  Նկարահանվել  են հաղորդումներ «Արարատ 73»–ի, Հենրիխ Մխիթարյանի, Ալբերտ Ազարյանի եւ Արթուր Ալեքսանյանի մասին:

«Արարատին» նվիրված հաղորդմանը մասնակցել են թիմի վետերանները, մեկնաբան Սուրեն Բաղդասրայանը, երկրպագուներ, ինչպես նաեւ լուսաբանվել է ներկայիս Արարատի խաղը:

Մխիթարյանի մասին խոսել են մարզիչներ Վարդան Մինասյանն ու Արթուր Պետրոսյանը, ինչպես նաեւ նրա թիմակիցները:

Ալբերտ Ազարյանը, չնայած վերջերս վիրահատվելուն, մեծ սիրով ընդունեց ռուսական հեռուստաալիքի նկարահանող խմբին թե իր անունը կրող դպրոցում, թե տանը եւ պատմեց շատ հետաքրքիր փաստեր:

Արթուր Ալեքսանյանը Հայաստանի ըմբշամարտի հավաքականի հետ Ծաղկաձորում մասնակցում էր հավաքի: Հաղորդման մի մասն էլ նվիրված է լինելու Ռիոյի Օլիմպիական խաղերին Արթուրի կողմից հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակը պահելուն:

Հաղորդումները նախատեսված են Матч ТВ-ի «Спортивный репортер» հաղոդման համար եւ ամենայն հավանականությամբ եթեր կհեռարձակվեն ապրիլ- մայիսին:

Վերա Մարտիրոսյան