Մոսկվայում հայտնվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ «Արարատ»(Մոսկվա)։ Նոր թիմը ստեղծվել է Մոսկվա քաղաքի հայ երիտասարդության ասոցացիայի աջակցությամբ, այն ստացել է արտոնագրում ու ելույթ է ունենալու երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում։ Մոսկովյան ֆուտբոլային ակումբը խաղալու  է «Սպարտակովեց» քաղաքային մարզադաշտում։ Երրորդ դիվիզիոնի «Մոսկվա» գոտում «Արարատի» մրցակիցներն են լինելու «Չերտանովոն» Մոսկվա, «Վելեսը» Մոսկվա, «Զելենգրադը», «Պրիալիտը», «Ինտեր- Ալֆա»-ն, «Կրիլյա Սովետով»-ը, «Սոլյարիսը», «Տրոիցկը», «Սպորտակադեմկլուբը», «Ռոսիչը», «Նիկան», «ՖՇՄ»-ն, «Զենիթը», «Խիմկին», «Գրադը», «Լոկոմոտիվը», «Մետալուրգը», «Ստրոգինո»-ն ու «Լետնի դոժդիկը»։