Ապրիլի վերջից Հայաստանի պետական պարտատոմսերը կկարողանան գնել նաեւ հասարակ քաղաքացիները։ Այս մասին Կառավարության նիստից հետո ապրիլի 13-ին հայտարարել է Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեկնաբանելով պետական պարտատոմսերի բաշխման կարգի վերաբերյալ փոփոխությունների կարգը։

Քաղաքացիները կկարողանան այդ պարտատոմսերը ձեռք բերել ոչ միայն ֆիզիկապես, այլեւ պլաստիկ քարտերի միջոցով։ «Վաճառքի համար համապատասխան հարթակը պատրաստ կլինի ապրիլի վերջին, մենք ցանկանում ենք այն թողարկել ապրիլի 26-ին», - հայտնել է Արամյանը։

Նախնական աճուրդը տեղի կունենա ոչ թե Կենտրոնական բանկում, այլ բորսայում։

Նախատեսված են փոփոխություններ նաեւ պետական պարտատոմսերի գնման գործակալների համար (ի դեմս ֆինանսական կազմակերպությունների)։ Այժմ նրանք չպետք է այլեւս  նախնական կանխավճար վճարեն՝ աճուրդներին մասնակցելու համար։ Առքուվաճառքը տեղի կունենա ըստ դրա արդյունքների։ 

Այդ ամենը թույլ կտա մեծացնել ներքին պարտքի կառավարումը, որը միշտ ավելի ձեռնտու է արտաքինից։ «Որովհետեւ միջոցները մնում են քո երկրի բնակիչների ձեռքում եւ արտասահման չեն գնում։ Այսինքն՝ պետական պարտքի վճարումները դառնում են նրանց եկամուտները, շրջանառվում տնտեսության մեջ», – հստակեցրել է  Ֆիննախի ղեկավարը։

Բացի այդ, որքան շատ են պարտատոմսեր գնելու դիմումները, այնքան արդյունավետորեն կձեւավորվեն պետական պարտքի գինը։ Իսկ քանի որ դրանք ուղեցույցային են այլ ֆինանսական գործիքների համար, ապա կարող են ամբողջ ֆինանսական համակարգում նվազեցնել տոկոսադրույքները։

Վարդան Ամիրյանը հիշեցրել է, որ 2017-ին Հայաստանի բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 150 մլրդ դրամ (308 մլն դոլար), դրանցից ներքին պարտքին բաժին է ընկնում մոտ 45 մլրդը։