2017 թ. մարտին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացվել է 1145 դիմում, որից 864-ը գրավոր, 281-ը բանավոր:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդների փոխհատուցման 125 (14%), պետական նպաստների 122 (14%), հաշմանդամության խմբի նշանակման եւ վերանայման 77 (9%),  աշխատանք տրամադրելու  70 (8%) եւ կենսաթոշակի նշանակման ու վերանայման 52 (6%) վերաբերյալ դիմումները:

Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 95 (34%), պետական նպաստների 61 (22%), դիմումի ընթացքի ճշգրտման 54 (19%) եւ կենսաթոշակի նշանակման ու վերանայման 19 (7%) վերաբերյալ դիմումները:

Պատասխանվել է քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից  ստացված 574 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետեւյալ պատկերը. 472 (82%)-ը պարզաբանվել է, 42 (7%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 30-ը (5%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,    իսկ   30-ին (5%) տրվել է մերժողական պատասխան:

Մարտ ամսվա ընթացքում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն՝ մեկ քաղաքացու մասնակցությամբ:

Փոխնախարարների մոտ կայացել է երեք ընդունելություն, որին մասնակցել է  յոթ քաղաքացի:

Յուրաքանչյուր ընդունելության ընթացքում տրված հանձնարարականի հիման վրա կազմվել են արձանագրություններ, որոնք գրանցվել եւ ընթացք են ստացել սահմանված կարգով: