Ադրբեջանում ջանք չեն խնալում աղավաղելու ռուսական լրատվամիջոցների հրապարակումները, միայն թե վատ դրության մեջ դնեն Հայաստանին։

Նման «արվեստի» հերթական օրինակն է ներկայացրել haqqin.az-ը՝ հանդես գալով «ոչ այնքան խելքին մոտ» մի նյութով, «Ռուսաստանում անհանգստացած են Հայաստանում ԱՄՆ-ի գաղտնի լաբորատորիաներով» թեմայով։

Խոսքը ռուսական լրատվամիջոցներում հրապարակված նյութերի մասին է, որոնք վերաբերում են ԱՊՀ երկրներում ամերիկյան լաբորատորիաներին։

Փորձագետներից մեկն ասել է, թե «Պենտագոնն այժմ ռեֆերենս լաբորատորաներ ստեղծելու ծրագիր է սկսել ՌԴ-ի հարավում։ Դրանք են՝ Ուկրաինան, որտեղ կան մոտ 13 լաբորատորիաներ, Ղազախստանը, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ այլն»։ Ադրբեջանական լրատվամիջոցներում վերոնշյալ հատվածը թողել են նույնությամբ, միայն «Ադրբեջան» բառը փոխարինել «Հայաստան» բառով։ 

Ըստ «Կոլոկոլ Ռոսիի» պարբերականի հոդվածի ադրբեջանական տարբերակի՝ «Եվրասիական տնտեսական լիգա» պորտալի հետ հարցազրույցում «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը հայտարարում է Անդրկովկասի երեք երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում երեք լաբորատորիաների ստեղծման մասին։

«Վրաստանում ու Ադրբեջանում լաբորատորիների ստեղծման ծախսերը զգալիորեն գերազանցում են քաղաքացիական նշանակության կենսաբանական լաբորատորիաներին։ Նրանք գործում են փակ ռեժիմով, համալրվում օտարերկրյա ռազմական անձնակազմով, իսկ նրանց ղեկավարներ են նշանակվում Վաշ