Կայացել է Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությունը. հոլանդական «Այաքսը»  կխաղա ֆրանսիական «Լիոնի» հետ: Նախորդ օրը հոլանդացիները շատ դրամատիկ պայքարում դուրս թողեցին գերմանական «Շալկե 04»-ին:

Առաջին խաղում Ամստերդամի թիմը տանը հաղթել էր 2-0 հաշվով, բայց դրսում  հիմնական ժամանակում ընդունեց երկու գնդակը՝ չխփելով ոչ մի հատ: Խաղավերջում հոլանդացիները մնացին 10 հոգով, իսկ լրացուցիչ ժամանակում հիանալի come back արեցին ու 2 գոլ խփելով՝ անցան հաջորդ  փուլ, որտեղ նրանց սպասելու է նույնպես մեծ դժվարությամբ կիսաեզրափակիչ մտած ֆրանսիական «Լիոնը», որը տանը 2-1 հաշվով հաղթել է թուրաքական «Բեշիքթաշին»:

Պատասխան խաղում  նույն արդյունքն էր գրանցվել թուրքերի օգտին եւ միայն հետխաղյա 11 մետրանոցները որոշեցին խաղի ելքը: Լիոնում կայացած խաղի ժամանակ թուրք երկրպագուները անկարգություններ էին արել, ներս մտել խաղադաշտ:

«Այաքսը» «Լիոնի» հետ հանդիպել է 4 անգամ: Չեմպոինների լիգայի  2011/12 մրցաշարում այս թիմերը 2 խաղերի արդյունքում միմյանց գոլեր չէին խփել, հավաքել էին հավասար միավորներ, բայց խմբից դուրս էր եկել «Լիոնը»: Մինչ այդ 2002-ին կրկին խմբային փուլում այս թիմերը հանդիպել էին: Երկու անգամ ուժեղ էին գտնվել հոլանդացիները:

«Այաքսը» Եվրոպայի ամենատիտղոսակիր թիմերից մեկն է, բայց 1994/95 փառահեղ մրցաշրջանից հետո այլեւս մեծ տիտղոսներ չի նվաճել: Հաջորդ տարի եզրափակչում պարտվելուց հետո  թիմի կազմը մեծ մասը հեռացավ եվրոպական գրանդ ակումբներ: Այժմ Պետեր Բոսի սաները կիսաեզրափակչում են եւ մոտ են 22 տարի անց հասնել հաջողության:

«Լիոնը» մյուս տարի չի խաղա Չեմպիոնների լիգայում, եթե այս տարի չհաղթի Եվրոպայի լիգան: Մոտիվացիան մեծ է:

Կանխատեսում՝

Այստեղ թիմերի հնարավորությունները գրեթե հավսար են: Ես մի փոքր առավելություն կտամ «Այաքսին»: Երիտասարդ, հաղթանակների ծարավ արյունը գուցե իր դերը խաղա:

«Այաքս» – «Լիոն» 55-45

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սելտա»

Այս զույգում ֆավորիտը ՄՅՈՒ-ն է: Այս պահի դրությամբ էլ՝ չնայած «Անդերլեխտի» հետ ոչ վստահ խաղին, մանչեսթերյան թիմը համարվում է ֆավորիտ: «Սելտան» ամեն բան կանի հակառակում համոզելու համար: Այս թիմը մի քանի անգամ կարողացել է փչացնել «Բարսելոնայի» երկրպագուների տրամադրությունը: Ինչո՞ւ չփորձել դա անել Մոուրինյոյի հետ:

Կանխատեսում`

Այնուամենայնիվ ՄՅՈՒ-ն ֆավորիտ է՝ թեկուզ միայն իր կարգի ու աստղերի շնորհիվ:

ՄՅՈՒ-« Սելտա» – 70-30:

Վերա Մարտիրոսյան