Սիրիան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը փոխի իր վարքագիծը: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում:

«Քաղաքկանության մեջ չի կարելի ասել` ես չեմ անի սա: Երբ էլ առաջնա այն հույսը, որ այս երկիրը կամ այս կառավարությունը կկարողանա փոխեել իր վերաբերմունքն ու սկսի հարգել քո ինքնիշխանությունը, խոչընդոտի ցանկացած արյունահեղության քո երկրում, դու պետք է համագործակցես: Դա անձնական վերաբերմունք չէ, դա սեր կամ ատելություն չէ, դա քո ժողովրդի շահն է: Այդ պատճառով էլ ես չեմ կարող ասել, որ այդ սրացումն ինչ-որ բան փոխեց, քանի որ այդ սրացումը ամերիկյան իշխանությունների իրական դեմքն է: ԱՄՆ-ի համար նորություն չէ նման բաներ անելը, բայց անհրաժեշտ է փոխգործակցել ԱՄՆ-ի հետ որպես խոշոր երկրի` համենայն դեպս կործանարար հետեւանքներ թույլ չտալ: Ընդհանուր առմամբ, ես խոսում եմ ոչ միայն Սիրիայի միասին: Երբ նա փոխի իր վարքագիծը, մենք պատրաստ ենք, դրա հետ խնդիր չկա» —հայտարարել է Ասադը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սիրիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կարող են բարելավվել: