ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերում հայտնել է, որ Փարիզում ոստիկանների վրա հարձակումը ազդեցություն կթողնի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքների վրա, հայտնում է Gazeta –ն։

«Հերթական ահաբեկչությունը Փարիզում։ Ֆրանսիայի քաղաքացիները այլեւս չեն դիմանա դրան։ Ոստիկանների վրա հարձակումը ուժեղ ազդեցություն կթողնի նախագահական ընտրությունների վրա»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտնել է, որ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրում պետք է դադարեցնել նախընտրական քարոզչությունը։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը ծրագրված է ապրիլի 23-ին։