Երեւանի ավագանու ընտրությունները առաջին հերթին քաղաքական ընտրություններ են։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 21-ին Հյուսիսային պողոտայում հանրահավաքի ընթացքում ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, եթե հաղթի «Ելք» դաշինքը, կունենանք երիտասարդ եւ եռանդուն քաղաքապետ ու թիմ։ «Նիկոլ Փաշինյանի պես քաղաքապետ ունենալու դեպքում Երեւանի քաղաքապետարանում իսպառ վերացվելու է կոռուպցիան»,- ասել է Արամ Սարգսյանը, նշելով, որ դրանից ամենաշատը պետք է ուրախանան այն ընկերությունները, որոնք դժվարություններով, կաշառքներով են հասնում տենդերների։ 

Ըստ Սարգսյանի, նույնիսկ եթե «Ելքը» չանցնի, բայց հավաքի բավարար թվով մանդատներ, էլի «կպած աշխատելու են»։ «Մենք չենք հոգնել նախորդ քարոզարշավից, մենք ունենք թիմ, որը աշխատասեր է, մենք ամեն ին անելու ենք՝ հաղթանակի հասնելու համար։ Մենք եկել ենք ասելու՝ փոփոխությունները հնարավոր են»,- ասել է Արամ Սարգսյանը։