Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Չնվաճված Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան Լյուկ Մելանշոնը ամենաշատ ձայներն է հավաքում Ֆրանսիայի երեք անդրծովյան տարածքներում՝ Սեն Պյերում ու Միկելոնում, Մարիտինիկայում ու Գվիանայում, հայտնում է բելգիական RTBF հեռուստաալիքը։

Ապրիլի 23-ի առավոտյան Ֆրանսիայում բացվել է ավելի քան 66 հազար ընտրատեղամաս, որտեղ կարող են քվեարկել մոտ 47 մլն ընտրողներ։ Նաեւ ընտրատեղամասեր են բացվել արտասահմանում, իսկ որոշ պետություններում քվեարկությունը նախօրեին է անցել։

Նոր նախագահի անունը ֆրանսիացիները կիմանան մայիսի 7-ից հետո, երբ կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահի պաշտոնի համար պայքարում են 11 թեկնածուներ։