Հայաստանում գործող «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբը «Պենյա Բլաուգրանա Երեւանը» սոցցանցային նոր ակցիա (challenge) է սկսել, որի նպատակը տարբեր իրավիճակներում, տարբեր վայրերում Լեո Մեսսիի ժեստը կրկնել է, որով նա տոնեց իր երկրորդ գոլը «Ռեալի» դարպասը վերջին Կլասիկոյի ժամանակ:

Կապտանռնագույնները տեղադրում են լուսանկարները #MESSage_toBernabeu #MessiTheKing  հեշթեգերով: Ամեն մասնակից իր նկարը տեղադրելուց հետո «մարտահրավեր է նետում» «Բարսելոնայի» այլ երկրպագուի:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» խաղում դարձավ երկու գոլի հեղինակ եւ իր գոլերի քանակը «Բարսելոնայում» հավասարեցրեց 500-ի: Արգենտինացին մոտեցավ տրիբունաներին, հանեց մարզաշապիկը եւ պարզեց այն վեր:

Vera&Football