Ռուսաստանը Ադրբեջանին զենքի ու ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել, հայտնել է Ինտերֆաքս- Ադրբեջանը՝ վկայակոչելով ԱՀ ՊՆ-ն։

«Ադրբեջանի ու Ռուսաստանի միջեւ ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ երկիր է հասցվել զինամթերքի ու տարբեր նշանակության նորագույն ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդ որում ՊՆ-ն չի ճշգրտել, թե ռուսական զենքի ու տեխնիկայի հատկապես ինչ տեսակներ են մատակարարվել Ադրբեջանին։ «Ռազմական նշանակության նոր արտադրանքը, որը Ռուսաստանից ուղարկվել է նավերով ու Բաքվում ընդունվել է փորձագետների մասնակցությամբ, փոխանցվելու է համապատասխան զորամասերին։ Ամենակարճ ժամկետներում ապահովվելու է գնված զինամթերքի ու ռազմական տեխնիկայի նոր կոմպլեկտների փոխանցումը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին, նաեւ դրանք ամբողջական պատրաստվածությունը մարտական կիրառմանը»,- նշվոիմ է հաղորդագրության մեջ։