Թուրքիայի Բուրսա քաղաքի ավտոկայանի մոտակայքում գտնվող ավտոկանգառում ապրիլի 28–ի գիշերը  այրվել են միջքաղաքային ուղերթներ իրականացնող 6 ավտոբուս։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝  ավտոկանգառի պատասխանատուները նկատել են, որ ավտոբուսներից մեկը այրվում է, եւ շտապ հրշեջ ծառայություն են զանգել։

Մինչ հրշեջների տեղ հասնելը հրդեհը տարածվել է մյուս ավտոբուսների ուղղությամբ։

Կրակը մարելուց հետո պարզվել է, որ 6 ավտոբուս հրդեհի հետեւանքով ոչ պիտանի է դարձել։