Հայաստանի արդարադատության նախարարությունն այժմ քննարկում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին արդարադատության նախարարությունից:

«Վալերի Պերմյակովը դատապարված է եւ հայկական, եւ ռուսական դատարանի կողմից: Այժմ քննարկվում է նրա պատժի կրման կազմակերպման հարցը»,- հայտնեցին նախարարությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։

Ռուսական կողմն իր Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով՝ դասալքության համար: