Հայաստանը քննարկում է դատապարտյալ Վալերի Պերմյակովի պատիժ կրելու կազմակերպման, այդ թվում պատիժը կրելու վայրի հարցը: Այս մասին մայիսի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը: Գործի առթիվ արդեն դատական վճիռ կա: «Մեր միջեւ ոչ մի պայմանավորվածություն չկա, մենք քննարկումներ ենք վարում, այդ թվում նաեւ պատիժ կրելու վայրի մասին»,-նշել է Քրմոյանը:

Համաձայն մեղադրական եզրակացության` 2015 թվականի հունվարին Հայաստանում ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը ներխուժել է Ավետիսյան ընտանիքի տուն ու կյանքից զրկել յոթ մարդու, այդ թվում` երկու երեխաների: Դրանից հետո նա թողել է համազգեստը, հրացանն ու անհետացել: Ռուս սահմանապահները նրան հայտնաբերել են Թուրքիայի սահմանի մերձակայքում: 2015 թվականի օգոստոսի 12-ին ռուսական կայազորային դատարանը Պերմյակովին դատապարտել է տասը տարվա ազատազրկման: Օգոստոսի 23-ին Հայաստանի Շիրակի մարզի դատարանը Պերմյակովին մեղավոր է ճանաչել յոթ մարդու սպանության մեջ եւ նրան ցմահ ազատազրկման դատապարտել: Պերմյակովը կալանավորված է ռուսական ռազմաբազայում: