Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ճանաչված մարդիկ ինչ նախասիրություններ ունեն գրականության մեջ եւ արվեստում, ինչպես են վերաբերվում կին-տղամարդ հարաբերություններին, ովքեր են նրանց կուռքերը, կամ ինչպես են իրենց տեսնում կողքից:

NEWS.am-ը սկսում է նոր հաղորդում` «59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»: Բլից հարցերով կփորձենք բացահայտել հայտնի մարդկանց կյանքի փոիլիսոփայությունը: Հաղորդման հեղինակն ու վարողը Վերա Մարտիրոսյանն է:

«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»-ի առաջին հյուրը ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովն է:

Ո՞ր դեպքում Գլումովն այլեւս ֆուտբոլ չի նայի, ի՞նչն է ամենաշատը գնահատում կնոջ մեջ, ո՞վ է, նրա կարծիքով, աշխարհի ամենագեղեցիկ կինը, ովքե՞ր են երեք մեծագույն հայերը, ինչի՞ց է վախենում եւ ի՞նչ մեծ գաղտնիք ունի Եգոր Գլումովը՝ դիտեք մեր առաջին հաղորդման մեջ: