«Ելք» դաշինքից Ազգային ժողով ընտրված 9 պատգամավորները այսօր` մայիսի 5-ին չեն ներկայացել Կառավարությունների ընդունելությունների տուն՝ ստանալու իրենց մանդատները։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանց փոխարեն եկել էր դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը, ով էլ ստացել է բոլոր մանդատները։ Լրագրողների հետ զրույցում Վահագն Հովակիմյանը նշել է, թե  դաշինքի անդամները մասնակցում են Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, այդ պատճառով չեն ներկայացել։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր են դարձել «Ելք» դաշինքից Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը, Արտակ Զեյնալյանը, Լենա Նազարյանը։