Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքն է ցանկացել վերադառնալ խորհրդարանական աշխատանքին եւ ազատվել է մարզպետի պաշտոնից եւ ոչ թե իր աշխատանքից դժգոհ է եղել Սերժ Սարգսյանը։
«Ավելի հոգեհարազատ է Ազգային ժողովում աշխատելը, որովհետեւ ինչպես Դուք գիտեք, ես եղել եմ Աժ պատգամավոր եւ հետեւել եք իմ գործունեությանը։ Դա իմ ցանկությունն է եղել, Ազգային ժողովը ավելի բարձր օրգան է, քան մարզպետարանը, ես կհամարեի առաջխաղացում աշխատանքի բնագավառում, ոչ թե մարզպետի աշխատանքի բացասական գնահատական։ Դա եղել է իմ խնդրանքը հանրապետության նախագահին»,–ասել է Գեղարքունիքի մարզպետը։