Հայաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների ներկայությունը ապացուցում է, որ այն ժողովրդավարական երկիր է։ Այս մասին մայիսի 5-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է 6-րդ գումարման ԱԺ-ի նորընտիր պատգամավոր, ՀՀԿ անդամ, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։

Նրա խոսքով Հայաստանում հարգում են մարդու իրավունքները;

Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանն իր հերթին նշել է․ «Մենք պետք է լինենք ՀՀԿ նախընտրական ծրագրի կրողները ու փորձենք հետեւողական լինել այն հարցերում, որոնք ոչ միայն ազգային փոքրամասնություններին են վերաբերում, այլեւ ամբողջ հայ ժողովրդին»։

Իսկ ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը, որը նույնպես Աժ պատգամավոր է ընտրվել, ասում է, որ պատգամավորական մանդատները ենթադրում են մեծ պատասխանատվություն։